Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սոցցանցային գռեհիկ պրոպագանդիստը

Սոցցանցային գռեհիկ պրոպագանդիստը
08.07.2025 | 10:30

Իր իշխանության արշալույսին Նիկոլ Փաշինյանը երբեք սահմանադրականությամբ և իրավունքով չի առաջնորդվել. օխլոսի փնթի վարքագծով նա ծաղրում էր դեմոկրատիան:

Վարկանիշից զրկված Փաշինյանը շուտով անցավ sms-ային կառավարմանը՝ հարուցելով անգամ յուրայինների զարմանքը: Այնքան, որ նրան Հիսուսի հետ համեմատած Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դարձավ:

Հիմա թփակոխել ենք տոտալիտարիզմի փուլ. Փաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար:

Երեկ նա կրկին անվանարկեց Եկեղեցին, Կաթողիկոսին, Սրբազաններին ու անոնսավորեց նոր ռազմական ներխուժումը Եկեղեցի.

«... Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։

Փաշինյանի կողմից արված այս գրառումը իրավական, բարոյական և քաղաքական առումով լուրջ խախտում է։

Այն անտեսում է անմեղության կանխավարկածը (Սահմանադրության 66-րդ հոդված), պարունակում է զրպարտություն և վիրավորանք (ՔՕ 410, 411 հոդվածներ), արժեզրկում է պետական խոսքի ինստիտուտը, նպաստում է հասարակական թշնամանքի խորացմանը։

Հանրային գրառումներում Փաշինյանի լեզվամտածողությունն ակնհայտորեն մերձենում է սոցցանցային գռեհիկ պրոպագանդայի մակարդակին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Հ.Գ.

Մինչ պատրաստում էի գրառումս, Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն արեց:

«Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։

Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է նա:

Փաշինյանը բացահայտորեն գնում է սահմանադրական կարգի խախտման՝ ոտնձգելով Սահմանադրության 17 և 18 հոդվածների դեմ:

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ